Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Անորոշության մեջ հայտնված «Գանձասարը»

Անորոշության մեջ հայտնված «Գանձասարը»
13.02.2015 | 12:00

Հայաստանի ընթացիկ առաջնության չորրորդ հորիզոնականում գտնվող «Գանձասար» ֆուտբոլային թիմը դադարեցրել է մարզումները: Պատճառն ակումբի ֆինանսական խնդիրներն են, ակումբի ու Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության միջև ծագած տարաձայնությունները: Հիշեցնենք, որ անցած տարի փոխվել է կոմբինատի ղեկավարությունը, որը չի պատրաստվում նախորդների պարտավորությունների բեռը վերցնելու ուսերին: Եթե խնդիրը լուծում չստանա, կունենանք առանց «Գանձասարի» բարձրագույն առաջնություն:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ